‘
Լոնդոնյան «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերքել է բոլոր այն խոսակցությունները, որոնց համաձայն «Ռեալը» պորտուգալացի մասնագետին առաջարկել է վերադառնալ մադրիդյան ակումբ:
«Ես զանգահարել եմ Պերեսին, որպեսզի շնորհավորեմ «Ռեալի» բասկետբոլային թիմի հաջողությունների կապակցությամբ: Մադրիդցիներն ինձ պայմանագիր չեն առաջարկել»,_ Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Marca-ն:
‘