‘
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի՝ «Էվերթոն»-ի դեմ խաղից առաջ խոսել է «կարմիր սատանաներ»-ի նախկին խաղացող Ուեյն Ռունիի մասին, ով այս ամռանը համալրեց մերսիսայդցիների կազմը:
«Կարծում եմ «Օլդ Թրաֆորդ»-ում նա այնպիսի ընդունելություն կստանա, որին արժանի է: Ռունին երկար ժամանակ հանդես է եկել «ՄՅՈւ»-ում և մի շարք տիտղոսներ է նվաճել: Նա ակումբի պատմության ամենակարևոր խաղացողներից մեկն է: Հուսով եմ երկրպագուները նրա համար ջերմ ընդունելություն կկազմակերպեն խաղից առաջ կամ ավարտից հետո, բայց ոչ հանդիպման ընթացքում:
Իսկ ինչ վերաբերվում է «Էվերթոն»-ին, ապա կարող եմ ասել, որ նրանք կփորձեն պայքարել լավագույն քառյակում հայտնվելու համար: Դժվարին հանդիպում է սպասվում»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում The Sun-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթր Յունայթեդ» — «Էվերթոն» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 17-ին, Երևանի ժամանակով 22:45-ին:
‘