‘
Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կարծիքով` իր թիմի կիսապաշտպան Էդեն Ազարը լավագույն երրորդ ֆուտբոլիստն է աշխարհում:
«Քրիստիանոյից և Մեսսիից հետո լավագույնն Ազարն է: Այլևս որևէ մեկի չեմ տեսնում նրանց կողքին: Եթե հետևեք, թե ինչպես է Էդենը զարգացել և ինչ ուղի է հաղթահարել, ապա կհամոզվեք, որ նա մեծ ներուժ ունի թե´ որպես ֆուտբոլիստ, թե´ որպես մարդ:
Ազարը համեստ է և շարունակում է այդպիսին մնալ: Կյանքը նրան դեռ չի փչացրել»,- The Sun-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:
‘