‘Մոուրինյո և Դրոգբա. կրկին միասին’

1010

Կոտդիվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան  36 տարեկանում «Չելսի»-ում է: Նա կրկին միավորվեց պորտուգալացի մարզիչ  Ժոզե Մոուրինյոի  հետ:

2012 թվականի մայիսի 19-ինը: Չեմպիոների լիգայի եզրափակիչ, «Բավարիա»-«Չելսի», Մյունխեն:  88-րդ րոպե:  Տանտերերը հաղթում են 1:0 հաշվով: Մարզադաշտը աղմկում է, ոգևորում, աջակցում տանտերերին: Այստեղ գերմանացիները անկյունային են վաստակում: Փոխանցում, և բոլորի գլխավերևում թռչող Դրոգբան գնդակն ուղարկում է դարպասը՝ հավասարեցնելով խաղի հաշիվը: Դա փրկություն էր, կոտդիվուարցին գրկախառնությունների մեջ է: 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ Դրագբան խփում է վերջին վճռորոշ պենալը: «Չելսին» նվաճում է տիտղոսը:

«Կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մինչ այդ դարակազմիկ հանդիպումը արդեն ջերմորեն էր վերաբերվում Դրոգբային, իսկ դրանից հետո…

2012  թվականին Դրոգբան, լինելով չինական «Շանահ»-ի խաղացող խոստովանել է.«Մենք նախկինի պես շփվում ենք Մոուրինյոյի հետ: Միայն,  թե նա հաշվի չի առնում Եվրոպայի և Ասիայի միջև ժամային գոտիների տարբերությունը: Հեռախոսային հաղորդագրությունները, որպես կանոն, ստանում եմ կեսգիշերին»:

Իսկ ի՞նչ է գրում քեզ պորտուգալցին,-հարցրել են Դրոգբային: Նա լռել է: Կատակասերներին պետք էր  հենց դա: Ծնվեցին Դրոգբայի և Մոուրինյոյի միջև երկխոսությունների տասնյակ տարբերակներ: Ահա նրանցից մեկը՝ «Դիդի, ուզում ես խոսել, կինս և երեխաներս հիմա տանը չեն»:


Այնուհետև Դրոգբան տեղափոխվեց «Գալաթասարայ»: Սակայն ճակատագիրը, կարծես թե հատուկ, հանդիպեցնում էր նրան այնթիմերին, որը մարզում էր Մոուրինյոն: Սկզբից «Ռեալի», իսկ հետո «Չելսիի»  հետ:  Առաջին դեպքում ամեն ինչ սահմանափակվեց գրկախառնություններով…. 


Իսկ երկրորդում՝  բանը հասավ համբույրների:

Դրոգբան Մոուրինյոյի սիրելի ֆուտբոլիստներից է: Պորտուգալացին վերջերս հայտարարել է, որ  իր ֆավորիտը, թեև  36 տարեկան է, այնուհանդերձ, եվրոպական ֆուտբոլի լավագույն հարձակվողների շարքում է: «Ես լավ եմ ճանաչում Դիդյեին: Նա վերադարձել է ոչ այն բանի համար, որ դափնինիների վրա նջի, այլ որպեսզի նորից կերտի պատմություն»,-հայտարարեց պորտուգալացին, երբ հարձակվողը իր ստորագրություը դրեց մեկ տարվա պայմանագրի վրա:

Մոուրինյոյի համար, ով մեծ նշանակություն է հատկացնում հոգեբանությանը, կոտդիվուարցին ոչ միայն գերազանց հարձակվող է, ի դեպ, այդպիսին մնում է մինչ այսоր, այլ խորհրդանիշ: Խորհրդանիշը  այն հաղթանակների, որն ունեցավ Մոուրինյոն, երբ առաջին անգամ մարզում էր «Չելսին»: Մոուրինյոն և Դրեգբան միասին երկու անգամ դարձան Անգլիայի  առաջնության չեմպիոններ:Ժոզեն հիմա ուզում են երրորդը նվաճել: «Ես դեռ ուզում եմ հաղթել, երջանիկ եմ, որ կրկին «Ստենֆորդ Բրիջ»-ում են, որտեղ ինձ բոլորը սիրում են,-հայտարարել է Դիդյեն:

 Երկրպագուների անկեղծ զգացնմունքներում Դրոգբան մեկ անգամ համոզվեց, երբ «Գալաթասարայի» կազմում եկել էր Լոնդոն՝ Չեմպիոնների լիգայի հանդիպմանը:Հանդիսատեսի սերը Դրոգբան նվաճել է.«Չելսի»-ի կազմում՝ եվրոգավաթների շրջանում խփած նրա  34 գոլը ակումբի բացարձակ ռեկորդն է:




Նախորդ հոդվածը‘«Մանչեսթր Յունայթեդ»-ի մարզիչը. ամենասկանդալային պատմություններ’
Հաջորդ հոդվածը‘Ֆաբիո Կանավարո. «Իր դիրքում Ռոբենը լավագույնն է»’