‘Մոուրինյո. «VAR համակարգն ինձ դուր է գալիս»’

1936

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարծիքն է հայտնել մրցավարին տեսաօգնություն ցուցաբերող համակարգի մասին։

— Աշխարհի առաջնությունն ամենացուցադրական մրցաշարը չէ մարտավարության և խաղի որակի տեսանկյունից։ Դրանում ոչ մի սարսափելի բան չկա, որովհետև աշխարհի լավագույն թիմերն ակումբներն են, որոնց մարզիչները հնարավորություն ունեն ամեն օր աշխատել խաղացողների հետ և շաբաթական մի քանի հանդիպում անցկացնել։ Մունդիալը հրաշալի միջազգային իրադարձություն է, որը միավորում է ֆուտբոլը սիրող մարդկանց։ Ուստի հազիվ թե ինչ-որ նոր բան այստեղ տեսնենք։

VAR համակա՞րգը։ Ինձ դուր է գալիս, որ այն իրոք ունակ է կանխել հանդիպման ընթացքում կատարված լուրջ սխալը։ Այդ նորարարությունն իմ սրտով է,- Մոուրինյոյին է մեջբերում RT-ն։

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն դադարեցրել է համագործակցությունը Մարադոնայի հետ նրա պահվածքի պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Մունդիալ 2018. խմբային փուլն անցած հավաքականների խաղացողների տրանսֆերային ընդհանուր արժեքը’