Մոռացված, բայց խիստ այժմեական խոսք

1277

Նկատի ունենալով քպ-ական իշխանավորների եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի սանձազերծած հալածանքները լրագրողների եւ քաղաքական ակտիվիստների նկատմամբ, ինչպես նաեւ նրանց դատական հետապնդումները, նպատակահարմար ենք համարում ընթերցողին ներկայացնել մի հատված 2009 թ. մայիսի 29-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթից, որն այսօր առավել քան այժմեական է հնչում.

«Քաղաքակիրթ երկրներում ոչ մի նախկին թե գործող նախագահ, վարչապետ կամ նույնիսկ նախարար լրագրողի կամ թերթի դեմ դատ չի բացում։ Նա հնարավորություն ունի հերքելու իր հաս­ցեին ուղղված ցանկացած վիրավորանք կամ զրպարտություն, այն էլ որեւէ լրատվա­մի­ջո­ցից հարյուրապատիկ ավելի մեծ տպաքանակով կամ եթերաժամով։ Եթե դա չի անում, ուրեմն վստահ չէ, որ ժողովուրդը կհավատա իրեն, այդ պատճառով փորձում է լրա­գրո­ղի բերանը փակել դատարանի միջոցով։ Մինչ այժմ նախկին կամ ներկա նախա­գահ­նե­րից միայն Լուկաշենկոն է դատ բացել լրագրողի դեմ։ Իմ հասցեին մամուլում հազա­րա­վոր վիրավորանքներ ու զրպարտություններ են հնչել թե՛ անցյալում, թե՛ այժմ, բայց իմ մտքով երբեւէ չի անցել դատի տալ որեւէ լրագրողի կամ թերթի»։

iLur

Նախորդ հոդվածըԼևոն Զարգարյան. Պատասխանատվության ինստիտուտ
Հաջորդ հոդվածըԵրբ և ինչպես հայր Ալիևը համաձայնեց «իջեցնել նշաձողը». «Ազատություն»