‘
Մոսկվայի Բիրյուլյովո արվարձանում դանակի բազմաթիվ հարվածների հետքերով Ուզբեկստանի քաղաքացու դիակ է հայտնաբերվել, հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները` հղում անելով իրավապահ մարմիններին:
Երեքշաբթի երեկոյան ոստիկանությունը Ռուսաստանի մայրաքաղաքի հարավում բերման էր ենթարկել շուրջ 300 մարդու: ՆԳՆ լրատվական ծառայությունը հայտարարել է, որ բոլոր բերման ենթարվածները ազգայնական տրամադրված քաղաքացիներ են, որոնք փորձել են հակաիրավական գործողություններ իրականացնել: Ավելի վաղ սոցիալական ցանցերում կոչեր են հնչել` երթով գնալ դեպի Արեւմտյան Բիրյուլյովո, որտեղ նախորդ շաբաթ անկարգություններ են տեղի ունեցել 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանության կապակցությամբ:
Այսօր ձերբակալվել է Շչերբակովի սպանության մեջ կասկածվող՝ Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովը: Վերջինս իրեն մեղավոր է ճանաչել:
‘