‘Մոսկովյան դերբիում ուժեղ գտնվեց Բերեզովսկու թիմը’

1058

Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրում կայացավ ամենասկզբունքային մրցավեճերից մեկը. «Դինամո»-«Լոկոմոտիվ»: Բավական դիտարժան եւ գոլային պահերով հարուստ այս խաղում նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթեց Մոսկվայի «Դինամոն»: Ճակատագրի հեգնանքով, միակ գոլի հեղինակ դարձավ վերջին շրջանում խոշոր սկանդալի կենտրոնում հայտնված Իվան Սոլովյովը, որի տրանսֆերը «Զենիթ» մեծ աղմուկ բարձրացրեց եւ նրա հանդեպ լարվածություն առաջացրեց թիմում: Ընդ որում, դա Սոլովյովի առաջին գնդակն էր դինամոյականների կազմում: Ամենահետաքրքիրն այն է, որ նույնիսկ այս գոլից հետո «Դինամոյի» երկրպագուները շարունակում էին սուլել ֆուտբոլիստի հասցեին:

Նշենք, որ Ռոման Բերեզովսկին չմասնակցեց խաղին, չնայած հայտավորված էր, իսկ հիմնական դարպասապահ Անտոն Շունինը փայլուն հանդիպում անցկացրեց:

Այս հաղթանակից հետո «Դինամոն», որը դեռ առաջնության սկզբում մրցաշարի ետնապահն էր, վաստակեց 33 միավոր եւ բարձրացավ արդեն 5-րդ տեղ: Այս տեմպերով Դան Պետրեսկուի թիմը կարող է նաեւ պայքարել մեդալների համար:

Ռուսաստանի առաջնություն, 20-րդ տուր

«Դինամո» (Մոսկվա) – «Լոկոմոտիվ» (Մոսկվա)` 1:0

Սոլովյով, 20

Նախորդ հոդվածը‘ԼՂ ՊԲ. Հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ ‘
Հաջորդ հոդվածը‘Հռոմի օդանավակայանում ՀՀ քաղաքացիներ են արգելափակվել ‘