«Մոսկովյան ձևաչափ»․ Թալիբները բանակցությունների են մեկնում Ռուսաստան

540

Մոսկվայում տեղի  կունենան միջազգային բանակցություններ Աֆղանստանում իրավիճակի վերաբերյալ։

Այսպես կոչված՝ «մոսկովյան ձևաչափով» հանդիպումը ( Ռուսաստանի, Աֆղանստանի, Չինաստանի, Պակիստանի, Իրանի և Հնադկաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ) կկայանա պատմության ընթացքում երրորդ անգամ և առաջին անգամ այն բանից հետո, երբ «Թալիբան» շարժումը Աֆղանստանում զավթեց իշխանությունը։

Աֆղանստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի տեղեկատվության համաձայն՝ թալիբների պատվիրակությունը բանակցություններում կղեկավարի երկրի գործող կառավարության ղեկավարի տեղակալ Աբդուլ Սալամ Հանաֆին։ Հրավերներ են ստացել նաև Աֆղանստանի նախկին նախագահ Հազիմ Քարզայը և Ազգային հաշտության բարձրագույն խորհրդի ղեկավար Աբդուլլա Աբդուլլան։ Բանակցությունները կբացի Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿորոնավիրուսի նոր ալիք Եվրոպայում
Հաջորդ հոդվածըՔադաֆիի մահվանից տասը տարի անց