‘Մոսկվայի դատախազությունը զբաղվում է Սոբչակի՝ Ղրիմի մասին հայտարարությամբ’

2788

‘

Մոսկվայի դատախազությունը ստուգումներ է սկսել հաղորդավարուհի, ՌԴ նախագահի ընտրություններում առաջադրվելու մտադրություն հայտնած Քսենյա Սոբչակի՝ Ղրիմի մասին արված հայտարարության հետքերով:

Առիթը PolitRussia պորտալի խմբագրի դիմումն էր դատախազությանը:

Ավելի վաղ ինքը՝ Սոբչակը, Эхо Москвы ռադիոկայանի եթերում հաստատել է, որ դատախազությունը նման ստուգումներ է սկսել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, Սոբչակը հայտարարել էր, որ «միջազգային իրավունքի տեսանկյունից՝ Ղրիմը ուկրաինական է, եւ վերջ»:

PolitRussia-ն 2014 թվականին երկու բլոգերների կողմից ստեղծված պորտալ է, որը գրանցվել է որպես ԶԼՄ:

Հաղորդում է ТАСС-ը:

‘

Նախորդ հոդվածը‘Դատարանին «Ցռան մոզի» անվանելու համար մեղադրանք է առաջադրվել Պավել Մանուկյանին’
Հաջորդ հոդվածը‘Մուգաբեին կփոխարինի նրա վաղեմի զինակիցը’