Մոսկվայի Բասմանյան դատարանը կալանավորել է Ալեքսանդր Բիլինին, Օլեգ Անտոնովին և Դմիտրի Տյաժոլիին, որոնք մեղադրվում են Ղրիմի կամրջի ահաբեկչական գործողության վերաբերյալ քրեական գործով, ТАСС-ին երկուշաբթի հայտնել են դատարանի մամուլի ծառայությունում։
«Մոսկվայի Բասմանյան շրջանային դատարանը քննել է նախնական հետաքննության մարմինների միջնորդությունը երեք անձանց նկատմամբ խափանման միջոցը կալանքն ընտրելու վերաբերյալ։ Դատարանը որոշել է կալանք սահմանել մինչև դեկտեմբերի 8-ը»,- ասել են մամուլի ծառայությունում։
Ավելի վաղ ՌԴ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ քրեական գործի հետաքննության ընթացքում հայտնաբերվել է 12 մարդ, որոնք անմիջականորեն կապված են ահաբեկչական գործողությանը։ Սիմֆերոպոլի Կիևյան շրջանային դատարանը մինչև դեկտեմբերի 8-ը կալանքի տակ է վերցրել ահաբեկությանը կապ ունեցող հինգ կասկածյալի։
Փոխանցում է tass.ru-ն։