‘Մոսկվայի դատարանը մեղավոր ճանաչեց Հրաչյա Հարությունյանին’

1248

Մոսկվայի Տրոիցկյան դատարանը մեղավոր է ճանաչել Հայաստանի քաղաքացի, ԿԱՄազի վարորդ Հրաչյա Հարությունյանին՝ ճանապարհատրանսպորտային պատահարի համար, երբ նրա ավտոմեքենան Պոդոլսկի մերձակայքում բախվել էր երթուղային ավտոբուսին, ինչի հետևանքով  զոհվել էր 18 մարդ:

Ինչպես հետևում է դատարանի վճռից՝ լիովին ապացուցվել է Հարությունյանի մեղքը՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցի շահագործման կանոնները խախտելու վերաբերյալ:

Այս պահին դատավորը շարունակում է դատավճռի ընթերցումը: Թե ինչ պատիժ կսահմանվի Հարությունյանի համար պարզ կդառնա դատավճռի ընթերցման վերջում:

Հուլիսի 24-ին Մոսկվայի Տրոիցկայան դատարանում դատախազը Հարությունյանի համար պահանջել էր 7 տարվա ազատազրկում՝ ընդհանուր ռեժիմի գաղութում, ինչպես նաև զրկել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից ՝ երեք տարի ժամանակով: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Լևանդովսկի. «Բորուսիա»-ի հետ հանդիպումը ինձ համար առանձնահատուկ կլինի’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի նախագահ. «Հայաստանն ու Ադրբեջանը ընդհանուր լեզու կգտնեն»’