‘Մոսկվայի Կարմիր հրապարակում անհայտ տղամարդն ինքնահրկիզվել է’

598

Ռուսաստանում անհայտ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել այն բանից հետո, երբ ինքնահրկիզվել է Մոսկվայի Կարմիր հրապարակում, տեղեկացնում են ռուսաստանյան լրատվամիջոցները՝ հղում անելով իրավապահներին:

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ ցերեկը՝ Բարսեղ Երանելու տաճարի մոտ: Ինքնահրկիզված մարդու վրայից կրակը հանգցրել են հրապարակում գտնվող ոստիկանները:

Նրա վնասվածքների ծանրության մասին հակասական տեղեկատվություն է տարածվում: «ԻՆտերֆաքս»-ի տվյալներով՝ տղամարդու մարմնի վրա ուժեղ այրվածքներ չեն եղել, նա ինքնուրույն է մոտեցել շտապ օգնության մեքենային:   

Մինչդեռ, «ՌԻԱ-Նովոստի»-ն հայտնում է, որ տղամարդը վերակենդանացման բաժանմունքում է եւ նրա վիճակը բժիշկները ծանր են գնահատում: Ինքնահրկիզման դրդապատճառների մասին տեղեկատվություն առայժմ չկա:

 

 

Նախորդ հոդվածը‘Նիկոլյա Անելկա. «Յուվենտուս» տեղափոխվել եմ Չեմպիոնների լիգայում հաղթելու համար’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկրորդ միջանկյալ զեկույցի ամբողջական տեքստը’