‘
Մոսկվայի կենտրոնում՝ ԱԳՆ-ի շենքից ոչ հեռու, կրակահերթ է բացվել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ:
Ոստիկաններից մեկը վիրավորվել է: Պատասխան կրակով գլխից վիրավորվել է հարձակում գործած անձը, որն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:
«Դա Կաբարդինո-Բալկարիայի գյուղերից մեկի 31-ամյա բնակիչ Ռենատ Կունաշևն է»,- հայտնել է ТАСС գործակալության զրուցակիցը և ապա հավելել, որ «Մոսկվայում և Չեչնիայում ոստիկանների վրա հարձակումներն իրար հետ կապ չունեն»:
Լրատվական գործակալության զրուցակիցը նաև հաղորդել է, որ միջադեպի պատճառով փողոցը փակ է, տեղում աշխատում են քրեագետներն ու ոստիկանության աշխատակիցները:
Փոխանցում է euronews-ը:
‘