‘
Մոսկվայի կրկեսում ներկայացման ժամանակ քենիացի օդային մարմնամարզիկը ընկել է մեծ բարձրությունից, հայտնում է РИА Новости-ն:
«Քենիացի մարմնամարզիկը, որը մասնակցում էր խմբակային օդային թռիչքին ներկայացման ժամանակ սայթաքել է և ընկել մեծ բարձրությունից՝ ավարտական հնարքը կատարելու ժամանակ»,- գործակալությանը հայտնել է դեպքի ականատեսը:
Կրկեսի փոխտնօրեն Տատյանա Զապաշնայան տեղեկացրել է, որ մարմնամարզիկը ծանր վիճակով տեղափոխվել է վերակենդանացման բաժին:
‘