‘Մոսկվայի մաքսավորները մի ուղևորից առգրավել են 35 կգ ոսկերչական զարդեր’

685

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի մաքսատան աշխատակիցները Թուրքիայից ժամանած մի ուղևորից առգրավել են 35 կգ ոսկերչական զարդեր՝ 30 միլիոն ռուբլի ընդհանուր արժողությամբ, այսօր հաղորդել է ՌԴ մաքսային ծառայությունը:

«Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու ընթացքում  մաքսային աշխատակիցները ձերբակալել են Ստամբուլ-Կիև-Մոսկվա երթուղու մի ուղևորի, որը փորձում էր մաքսային սահմանով անցկացնել  ոսկերչական զարդեր՝ մատանիներ, շղթաներ, կրծքազարդեր, ապարանջաններ, ականջօղեր, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 13 հազար հատ, 35 կգ-ից ավելի քաշով»,- ասված է հաղորդագրության մեջ: Ուղևորը խոստովանել է, որ զարդերը գնել է Ռուսաստանի տարածքում իրացնելու նպատակով: Նախնական հաշվարկներով՝ ապօրինի տեղափոխվող ապրանքի մոտավոր արժեքը կարող է կազմել 30 միլիոն ռուբլուց ավելի, հաղորդում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Իրանի նորընտիր նախագահը «վեցյակի» հետ բանակցությունների խումբ է ձևավորել’
Հաջորդ հոդվածը‘Նախագահական նստավայր տանող բոլոր ուղիները փակվել են բետոնե սալերով’