‘Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած վթարի զոհերի թիվը հասել է 22-ի’

950

Չորեքշաբթին սգո օր է հայտարարվել Մոսկվայում՝ մայրաքաղաքի մետրոյում տեղի ունեցած վթարի զոհերի հիշատակին: Մոսկովյան մետրոյի պատմության մեջ ամենախոշոր վթարի զոհերի թիվը հասել է 22-ի:

«Վթարի հետևանքով զոհերի և վիրավորների ընդհանուր թիվը 162 է, նրանցից 22-ը զոհվել են»,- բուժծառայություններին հղում անելով՝ հաղորդել է РИА Новости-ն: Իսկ Մոսկվայի մետրոպոլիտենի կառույցների ծառայությունից BBC-ին հայտնել են, որ զոհերի թիվը դեռ կարող է աճել:

Զոհերի մեծ մասը մոսկվացիներ են: Մինչ այս պահը հայտնի է այլ երկրների վեց քաղաքացիների մահվան մասին: Նրանցից երկուսը Չինաստանից են, երկուսը՝ Տաջիկստանից, Ղրղզստանի 24-ամյա մի քաղաքացուհի և Մոլդովայից 46-ամյա մի կին: Գնացքի վթարի վայրում զոհվել է 11 տղամարդ և ինը կին:

Տուժածների մեջ կա Ուկրաինայի մի քաղաքացուհի , ինչպես նաև՝ Հայաստանի քաղաքացիներ:

Հուլիսի 15-ի առավոտյան Մոսկվայի մետրոյի Արբատ-Պոկրովսկայա գծի «Սլավյանսկի բուլվար» և «Հաղթանակի պուրակ» կայարանների միջև գնացքի երեք վագոններ, այդ թվում՝ առջևինը, դուրս են թռել ռելսերից: Վթարի փաստով քրեական գործ է հարուցվել: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Վարորդների ստացած տուգանքների բողոքարկման համար ձեւավորվել է իրավաբանների խումբ’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը ճշտում է Լեւոն Հայրապետյանի ձերբակալման մանրամասները’