‘Մոսկվայի ոստիկանությունը պատրաստվում է դիմակայել հնարավոր անկարգություններին ‘

583

Մոսկվայի ոստիկանությունը քաղաքի կենտրոնում այսօր կանխարգելիչ միջոցառում է կազմակերպել՝ «տարբեր երիտասարդական խմբերի միջեւ բախումները կանխելու» նպատակով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իրավապահ մարմինների աշխատակիցներն առանց բացատրությունների փակել են Մոսկվայի Մանեժնի եւ Կարմիր հրապարակները: Ոստիկանության աշխատակիցը Interfax-ի թղթակցի հետ զրույցում անուղղակիորեն հաստատել է, որ անվտանգության միոցառումների խստացումը կապված է դաղստանցի սամբիստ Ռասուլ Միրզաեւի նկատմամբ այսօր կայացված դատական վճռի հետ:

Միրզաեւը 2011-ի օգոստոսին հարվածելով անզգուշորեն սպանել էր 19-ամյա մի ռուս ուսանողի, ինչը առաջացրել էր ռուս ազգայնականների զայրույթը: Այսօրվա դատավճռով Միրզաեւը պայմանական պատիժ է ստացել՝  ազատ արձակվելով դատարանի դահլիճից:

Ավելի վաղ՝ 2010-ի դեկտեմբերին Մանեժնի հրապարակում ֆուտբոլային ֆանատների մասնակցությամբ լայնածավալ անկարգություններ են տեղի ունեցել, այն բանից հետո, երբ «Սպարտակի» երկրպագուներից մեկը զոհվել էր Հյուսիսային Կովկասի ներկայացուցիչների հետ կռվի ժամանակ:

 

Նախորդ հոդվածը‘Իսկոն, Կուրտուան եւ Էլ-Շարավին՝ Golden Boy 2012-ի մրցանակի հավակնորդներ’
Հաջորդ հոդվածը‘Նոր դիվանագիտական սկանդալ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ‘