‘Մոսկվայի պետական համալսարանը մասնաճյուղ կունենա Հայաստանում’

675

ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել Երևան քաղաքում Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի հիմնադրման և գործունեության պայմանների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: Օգոստոսի 14-ի նիստի ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը նշել է, որ  համաձայնագրի ստորագրումից հետո մեկամսյա ժամկետում Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանին պետք է ներկայացնել  մասնաճյուղի գործունեությունը  ֆինանսավորելու առաջարկություն ներկայացրած ներդնող կազմակերպության տվյալները: 

«Սահմանված կարգով և ժամկետներում պետք է առաջարկություն ներկայացնել ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի շրջանակում ֆինանսավորելու վերաբերյալ»,- Հարությունյանի խոսքերն է մեջբերում «Արմենպրես»-ը:

Նախորդ հոդվածը‘Եզդիների բողոքի ակցիան անցել է լարված մթնոլորտում (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Ագրարայինի անձնակազմը բողոքում է ՕԵԿ-ի կողմից իրականացվող շինարարության դեմ (Տեսանյութ)’