‘Մոսկվայում այսօր սգո օր է հայտարարվել’

1850

Կարելիայի Սյամոզերո լճում փոթորկի հետևանքով զոհված երեխաների մարմինները տեղափոխվել են Մոսկվա: Զոհված երեխաները 12-13 տարեկան են՝ 11 տղա և երեք աղջիկ:

Նախնական տվյալներով՝ շաբաթ օրը մանկական առողջարանական ճամբարի սաները ջոկատավարների հետ մեկնել են նավակներով արշավի  ու ընկել են փոթորկի մեջ: Նավակներից երկուսը շուռ են եկել:

Ռուսաստանի քննչական կոմիտեն արդեն գործ է հարուցել՝ անվտանգության պահանջները չբավարարող և անզգուշաբար մարդկանց մահ պատճառած ծառայություններ մատուցելու հոդվածով: Քննչական կոմիտեն հաղորդել է, որ գործի շրջանակներում ձերբակալվել է հինգ մարդ, այդ թվում՝ ջոկատավարներ:

Երեխաների մեծ մասը հանգստանալու է մեկնել Կարելիա Մոսկվայից: Այսօր քաղաքում սգո օր է հայտարարվել: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ռուս մարզիկները հնարավոր է չկարողանան մասնակցել Ռիո-2016-ին’
Հաջորդ հոդվածը‘Առաջին կինը, որ կդառնա Հռոմի քաղաքապետ’