‘
Դեկտեմբերի 23-ին Կրեմլում կայացած ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարների գագաթնաժողովի արդյունքում ընդունել են 22 փաստաթուղթ: Հավանություն է տրվել համատեղ հայտարարությանը, 19 որոշումների և երկու արձանագրության, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«ՀԱՊԿ-ի պետությունների ղեկավարների հայտարարության մեջ մտահոգություն է հայտնվում ահաբեկչության վտանգի աճի, Կենտրոնական Ասիայում ծայրահեղականության տարածման կապակցությամբ, այդ թվում՝ աֆղանական գործոնի հաշվառմամբ, ընդգծվում է Ուկրաինայում խաղաղության վերահաստատման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը»,-ավելի վաղ նշել է ՌԴ-ի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով փաստաթղթի պատրաստված նախագիծը:
‘