‘
Մոսկվայում հարձակում է տեղի ունեցել ծագումով վրացի գործարար Ամիրան Բ.-ի վրա: Երկու հանցագործները կրակ են բացել տղամարդու ուղղությամբ այն ժամանակ, երբ նա պատրաստվում էր նստել մեքենա։ Տղամարդը ծանր վնասվածքներ է ստացել որովայնի և ողնաշարի հատվածում, իսկ հանցագործներն էլ անմիջապես դիմել են փախուստի, իրենց հետ վերցնելով 30 մլն ռուբլի գումարը: Հանցագործների նկատմամբ հետախուզում է հայտարարված: Ինչպես նշում է Lifenews.ru-ի աղբյուրը՝ որոշ տվյալներով, 51-ամյա Ամիրան Բ.-ն «հեղինակություն է» համարվում որոշ շրջանակներում և կապված է Մոսկվայի կազմակերպված հանցավոր խմբավորումներից մեկի հետ:
‘