‘Մոսկվայում ՀՀ դեսպանությունը մտահոգություն է հայտնել НТВ-ի ձեւակերպումների վերաբերյալ — News.am’

4382

‘

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը մտահոգություն է հայտնել ռուսաստանյան «ՆՏՎ» հեռուստաալիքի «Մեստո վստրեչի» հաղորդման՝ Հայաստանի եվրաինտեգրացիային վերաբերող թողարկման ժամանակ հնչած ձևակերպումների շուրջ, NEWS.am-ի հարցին ի պատասխան նշել է դեսպանության մամուլի խոսնակ Լևոն Թորգոմյանը:

Դիմումը հղվել է «Գազպրոմ մեդիա հոլդինգին», որի ցանցի մեջ է ներառված հեռուստաալիքը։

«Իր ձևաչափով այդ հաղորդումը կրում է զուտ պոպուլիստական բնույթ՝ փորձելով այսպես կոչված փորձագետների մակարդակով որոշ սրություն տալ հեռուստալսարան գրավելու նպատակով, ինչն ակնհայտ երևաց նոյեմբերի 28-ի թողարկման ընթացքում։ Միանշանակ, հնչեցված «փորձագիտական» տեսակետները զուտ հեռուստատեսային շոու ստեղծելու միտումն են հետապնդել»,- ասել է  Թորգոմյանը:

‘

Նախորդ հոդվածը‘ԱլԳ ՔՀՖ-ն ԵՄ անդամ պետություններին կոչ է անում բարեփոխումների գնահատման ընթացքում դրսեւորել սկզբունքայնություն ‘
Հաջորդ հոդվածը‘Ճանապարհների վիճակը՝ հետմիջօրեի դրությամբ’