‘
Երեկ գիշեր Մոսկվայի կենտրոնում հրդեհվել է Թատերական արվեստի ռուսաստանյան ինստիտուտի (РАТИ-ГИТИС) շենքի տանիքը, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Ինստիտուտի տանիքն այրվել է բաց կրակով: Փորձագետների գնահատմամբ՝ հրդեհին երկրորդ՝ բարձր բարդության կարգ է հատկացվել: Բարեբախտաբար՝ հրդեհի հետևանքով զոհեր և տուժածներ չկան: Մասնագետներին հաջողվել է մեկուսացնել կրակը:
Աշխարհի խոշորագույն թատերական բուհերից մեկը՝ ГИТИС-ը, գտնվում է 18-րդ դարի առաջին կեսին կառուցված եռահարկ շենքում: Բարձրագույն թատերական կրթության հաստատությունն այստեղ հիմնվել է 1902 թվականին:
‘