‘
Մոսկվայի հարավում հրդեհ է բռնկվել մանկական ապրանքների «Պերսևս» առևտրի կենտրոնում: Հրդեհին տրվել է երկրորդ (բարձր) աստիճանի բարդության կարգ, կան տուժածներ: Առևտրի կենտրոնի այցելուները տարհանվել են:
Վերջին տվյալներով՝ զոհվել է առևտրի կենտրոնի մեկ աշխատակից, տուժել է երեք հրշեջ:
«Պերսևսը» գործում է 2009 թվականից, առևտրի կենտրոնի տարածքը կազմում է վեց հազար քառակուսի մետր:
Ըստ երևույթին՝ հրդեհը բռնկվել է քառահարկ շենքի չորրորդ հարկում՝ խաղալիքների պահեստում, թեև բռնկման օջախը դեռ չի հայտնաբերվել:
Փոխանցում է ria.ru-ն:
‘