‘
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները 2014թ. հուլիսի 15–ին, Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալել են աշխարհի ամենահարուստ հայերից մեկին՝ գործարար Լևոն Հայրապետյանին, ով Մոսկվա էր ժամանել Մոնակոյից:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ գործարարին ձերբակալել են «кингисеппский» հանցավոր խմբի գործունեության հետաքննության շրջանակներում։ Իրավապահները ուժեղացված հսկողության ներքո, գործարարին տարել են հարցաքննության: Առաջիկայում նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվի։
Հանցավոր խմբավորման հետ Հայրապետյանի հնարավոր կապի մասին քննիչներին հայտնել է ՌԴ Դումայի Վերին պալատի նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, ով այժմ ցմահ բանտարկություն է կրում։
Նախաքննական մարմինը կարծում է, որ հանցավոր խմբի կողմից իրականացվել են ավելի քան 20 ծանր եւ հատկապես ծանր հանցագործություներ, այդ թվում նաեւ տասնյակ սպանություններ:
Նշենք նաեւ, որ այս գործի շրջանակներում վերջերս Թաիլանդում ձերբակալվել էր Շյոլկովյան հանցավոր խմբի ղեկավար Ալեքսանդր Մատուսովը` հանցավոր աշխարհում հայտնի Բասմաչ մականունով, ում մոտ հայտնաբերվել էր հայկական անձնագիր:
‘