‘Մոսկվայում ձերբակալել են մարդասպան էքստրասենսի’

1085

Մոսկովյան ոստիկանությունը ձերբակալել է Թբիլիսիում ծնված 42-ամյա մի տղամարդու, որին կասկածում են մի շարք սպանություններ կատարելու մեջ: Հետաքննությունը ենթադրում է, որ որպես էքստրասենս աշխատող կասկածյալը սպանել է առնվազն չորս կանանց և նրանցից յուրաքանչյուրից յուրացրել մեկուկեսից մինչև երեք միլիոն ռուբլի: Ենթադրվում է, որ մարդասպանը զոհերի համար  կազմակերպել է էքստրասենսի իր ունակությունների ցուցադրություն, ապա առաջարկել է նրանց մոտ եղած դրամական միջոցները լիցքավորել դրական էներգիայով: Դրանից հետո նա հերոինի մահացու չափաբաժին է ներարկել կանանց: Life News կայքը ենթադրյալ մարդասպանին անվանում է Գեորգի Մարտիրոսյան, հաղորդում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Պետդումայում օրինագիծ է ներկայացվել օտար բառերն արգելելու վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Թանաքի վերաբերյալ ՄԻՊ-ի դիտողություններն ու առաջարկությունները ԿԸՀ-ին’