‘
Մոսկվայում հոգեբանական միջոցների օգնությամբ արված կողոպուտների շարքի մեջ կասկածանքով բերման է ենթարկվել Ստալին ազգանունով 27-ամյա Տաջիկստանի քաղաքացի, տեղեկացնում է Lenta.ru-ն:
Նախաքննության տվյալներով, նախկինում կողոպուտի համար դատված ներգաղթյալը առեւտրի կենտրոնների եւ մետրոյի կայարանների մոտ ծանոթանում էր ոչ սթափ անցորդների հետ: Նա ներկայանում էր որպես ուսանող, զրույցի էր բռնվում եւ առաջարկում էր նրանց հետ գարեջուր խմել:
Բաժակակցին ոչ մարդաշատ վայր տանելով՝ Ստալինը նրան հյուրասիրում էր խմիչքով, որի մեջ նախօրոք քնաբեր էր լցրել: Քիչ անց տուժողը կորցնում էր գիտակցությունը, իսկ Ստալինը խլում էր նրանից արժեքավոր իրերն ու անհետանում էր:
Տուժածներից մեկը վախճանվել է քնաբեր դեղամիջոցի գերդոզավորումից:
‘