‘
Մոսկվայի կենտրոնում կիրակի օրը հասարակական կարգը խախտելու համար ձերբակալվել է 263 մարդ, հաղորդել է ոստիկանությունը:
Նոյեմբերի 5-ին նշանակված էր ընդդիմադիր Վյաչեսլավ Մալցևի «Артподготовка» շարժման բողոքի ակցիան:
Ձերբակալվածներին տարել են ոստիկանության բաժիններ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմելու համար, հաղորդել են Մոսկվայի ՆԳՆ մամլո ծառայությունից:
«ОВД-Инфо»-ն այլ թիվ է նշել՝ 346 ձերբակալվածներ՝ Մոսկվայում, և 13-ը՝ Սանկտ Պետերբուրգում: Ամբողջ Ռուսաստանում ձերբակալվել է 380 մարդ, հաղորդել է կայքը:
Կայքը հաղորդել է նաև ձերբակալությունների մասին Կրասնոդարում, Կրասնոյարսկում, Պերմում և Դոնի Ռոստովում:
Ինչպես հաղորդել է ТАСС լրատվական գործակալության աղբյուրը, ոստիկանական բաժիններում խուզարկության արդյունքում ձերբակալվածներից ոմանց մոտ ինքնապաշտպանական միջոցներ են հայտնաբերվել: Սոցցանցերի տեղեկություններով՝ ձերբակալվածների մեջ կան անչափահասներ:
Կրասնոյարկի երկրամասի դատարանը հոկտեմբերի վերջին «Артподготовка» շարժումը ճանաչել է ծայրահեղական և արգելել նրա գործունեությունը Ռուսաստանում: Մալցևն ինքը լքել է Ռուսաստանը:
Փոխանցում է BBC-ն:
‘