‘Մոսկվայում ձերբակալվել է ԻՊ-ի «քարոզիչը»’

747

Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների անունից համացանցում էջ էր բացել ու վարում էր այն: Այդ մասին ТАСС-ին հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը:

Վերջինիս խոսքով՝ ձերբակալվածը համացանցում ծայրահեղական բովանդակության տեսահոլովակներ էր տեղադրում և այդպիսով «կոչ էր անում ահաբեկչական գործունեություն ծավալել և հրապարակավ արդարացնել ահաբեկչությունը»:

Ձերբակալվածի անձնական տվյալները չեն հրապարակվում: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Դիտորդները ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի փաստաթղթերը դիտարկելու արգելքի վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչները փորձաքննություններին մասնակցելու հնարավորություն կունենան’