‘Մոսկվայում ձվեր են շպրտել իրավապաշտպանների վրա’

736

Մոսկվայում մամլո ասուլիսի ժամանակ երկու երիտասարդներ ձվեր են նետել իրավապաշտպանների վրա, հաղորդել է Интерфакс-ը:

Տուժածների թվում են՝ Ռուսաստանում Human Rights Watch-ի ծրագրերի տնօրեն Տատյանա Լոկշինան,  «Կոմիտե՝ ընդդեմ խոշտանգումների» կազմակերպության ղեկավար, մարդու իրավունքների գծով նախագահական խորհրդի անդամ Իգոր Կալյապինը և ռուսաստանյան իրավապաշտպան «Մեմորիալ» կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Չերկասովը:

Մամլո ասուլիսը, սակայն, չի խափանվել: Այն նվիրված է եղել Չեչնիայում ստեղծված իրավիճակին: Իրավապաշտպաններին անհանգստացրել է այն տեղեկությունը, որ Չեչնիայում հրկիզվել են Գրոզնիում հարձակում կազմակերպելու մեջ կասկածվողների հարազատների տները: «Մեմորիալի» տվյալներով՝ դեկտեմբերի 6-7-ին հրկիզվել է 6-7 տուն:

Դեկտեմբերի 4-ի գիշերը Գրոզնիում գրոհայինները հարձակվել էին ճանապարհապարեկային ծառայության պահակակետի վրա և սպանել երեք ոստիկանի: Այնուհետև նրանք գրավել էին Մամուլի տունը և մոտակա դպրոցի շենքը: Հակաահաբեկչական գործողության արդյունքում սպանվել էր 11 գրոհային, զոհվել էր նաև իրավապահ մարմինների 14 աշխատակից, 28-ը վիրավորվել էին: Դրանից հետո Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարեց, որ զինված խմբավորումների անդամների ընտանիքները կարտաքսվեն Չեչնիայից, իսկ նրանց տները կքանդվեն: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սիրիայում նկարահանումներ կատարելիս զոհվել է Al Jazeera-ի լրագրողը’
Հաջորդ հոդվածը‘Շտապ. Հարձակման է ենթարկվել Արամ Մանուկյանը (լրացված)’