‘Մոսկվայում մահացել է մետրոպոլիտենի վթարից տուժած Մերի Քոչարյանը’

866

Մոսկվայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում երեկ ժամը 18:30-ին մահացել է 20-ամյա Մերի Քոչարյանը՝ մերձմոսկովյան Օդինցովոյի բնակչուհին: Ռուսաստանի մայրաքաղաքի բժշկական աղբյուրները «Балтинфо»-ին տեղեկացրել են, որ բժիշկներն արել են հնարավոր ամեն ինչ, սակայն աղետի ժամանակ ստացած վնասվածքները ծայրահեղ ծանր են եղել, կյանքի հետ անհամատեղելի:

Ընդհանուր առմամբ, հիվանդանոցներում 8 մարդ է մնում: Այսօր երկու տուժածներ դուրս են գրվել բժշկական հաստատություններից:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին, Ռուսաստանի մայրաքաղաքի մետրոպոլիտենի «Սլավյանսկիյ բուլվար» և «Պարկ պոբեդի» կայանների միջև ռելսերից դուրս են եկել երկու գլխավոր վագոններ և մխրճվել թունելի պատի մեջ: Գնացքի կործանման արդյունքում 22 մարդ մահացել էր տեղում, երկուսը՝ հիվանդանոցում, որոնցից մեկը Մերի Քոչարյանն էր:

Նախորդ հոդվածը‘Երևանի կենտրոնում գյուղինստիտուտ՝ չէ, բայց ՕԵԿ-ի գրասենյակ պիտի՛ լինի. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘Ցանցահենները թվիթերում Մեդվեդևի անունից սադրիչ հաղորդագրություններ են տարածել’