‘Մոսկվայում մի խումբ հայեր փորձել են բանկոմատ գողանալ’

889

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում փորձել են բանկոմատ գողանալ: Ինչպես հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները, հանցավոր խումբը բաղկացած է եղել հայերից և չեչեններից: Գործակալության տեղեկատվության համաձայն՝ կասկածյալները տերմինալը ճոպանով ամրացրել են ավտոմեքենային և պոկել այն:

Ձերբակալության ժամանակ կասկածյալները դիմադրություն են ցույց տվել, և ոստիկանությունը տաբելային զենք է կիրառել, որի հետևանքով նրանցից երկուսը վիրավորվել են: Կասկածյալները այժմ գտնվում են հիվանդանոցում:

Նախորդ հոդվածը‘Պահն է, որ Վ.Գասպարյանն իր ընտրությունն անի’
Հաջորդ հոդվածը‘ Հայաստանն ու ԱՄՀ պայմանավորվել են 125 մլն դոլարի նոր վարկերի տրամադրման շուրջ’