‘Մոսկվայում Նեմցովի հուշարձանը կարող է տեղադրվել 10 տարի հետո’

844

Մոսկվայի մշակույթի վարչության ղեկավար Սերգեյ Կապկովը հայտարարել է, որ սպանված քաղաքական գորիչ Բորիս Նեմցովի հուշարձանը կարող են տեղադրել միայն 10 տարի անց: Այդ մասին հաղորդել է «Նորությունների ռուսական ծառայությունը»:

«Քաղաքում այս կամ այն հուշարձանի տեղադրումը կապված է մեծ թվով պատճառների ու պայմանների հետ: Նախ՝ պետք է տեղը որոշվի: Երկրորդ՝ այդտեղ հուշարձան տեղադրելու հնարավորությունը պիտի պարզվի: Երրորդ՝ հուշարձանը տեղադրվում է միայն մարդու մահից 10 տարի անց: Առայժմ դա քննարկելը վաղ է»,- ասել է Կապկովը: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Օլիգարխները և արևմտյան քաղաքական գործիչները «մոդեռնացնում են» Ուկրաինան’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ գլխավոր քարտուղարի ուղերձը՝ վայրի բնության համաշխարհային օրվա կապակցությամբ’