‘Մոսկվայում նոր՝ ավելի հարմարավետ հասարակական զուգարաններ են հայտնվել’

657

Մոսկվայի փողոցներում տեղադրվող նոր զուգարաններն ավելի հարմարավետ կլինեն, հաղորդում է զբոսաշրջության գծով մոսկովյան կոմիտեն: Զուգարանների տեղադրումը՝ ներդրողների հաշվին, կսկսվի մայիսից, սակայն առաջին մի քանի նոր զուգարաններ արդեն իսկ հայտնվել են Մոսկվայում: Տուրիզմի մոսկովյան կոմիտեում նշում են, որ այդ զուգարաններն արտասահմանյան նմուշներին չեն զիջում իրենց կահավորանքով և հարմարավետությամբ. այնտեղ կա լույս, տաք ջուր, օճառ, հայելի, լվացարան և նույնիսկ «տագնապի կոճակներ»: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Մոսկվան հասարակական զուգարանների թվով առայժմ ետ է մնում Բեռլինից և Լոնդոնից: Այսօրվա դրությամբ՝ Մոսկվայում գործում է 3 112 հասարակական զուգարան, որոնցից 510-ը՝ քաղաքային, 2 697-ը՝ կոմերցիոն, մինչդեռ եվրոպական խոշոր մայրաքաղաքներում դրանց թիվն առնվազն կրկնակի ավելի է: Սակայն մայրաքաղաքի իշխանությունների կողմից հաստատված սխեմայի համաձայն՝ մինչև 2016 թ. հասարակական զուգարանների թիվը կհասնի 4 319-ի, հաղորդում է INTERFAX.RU-ն:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ը Սիրիայից տարհանում է իր աշխատակիցների գրեթե կեսին’
Հաջորդ հոդվածը‘Ջոուի Բարտոն. Նեյմարը կարծես ֆուտբոլի Ջասթին Բիբերը լինի. Տեսանյութ’