‘Մոսկվայում ոստիկանությունը շուրջկալել է երկու «գողական հավաք» և ձերբակալել 90 քրեական հեղինակությունների’

627

Մոսկվայում ոստիկանության աշխատակիցները շուրջկալել են, այսպես կոչված՝ «օրենքով գողերի» երկու «գողական սխոդկա» և ձերբակալել են 90-ից ավելի քրեական հեղինակությունների, ИТАР- ТАСС-ին այսօր հաղորդել են Ռուսաստանի ՆԳՆ մամլո ծառայությունից: Ըստ նախարարության մամլո ծառայության՝ փետրվարի 18-ի երեկոյան ոստիկանության օպերատիվ աշխատակիցները միաժամանակ երկու հատուկ գործողություններ են իրականացրել Մոսկվայի արևելյան և հյուսիսարևմտյան շրջաններում:

«Պրեոբրաժենսկի վալ փողոցի ռեստորանում օպերատիվ աշխատակիցները ձերբակալել են 50-ից ավելի հարավկովկասցիների, որոնք, ըստ ստացված տեղեկատվության, հավաքվել են նշելու նրանցից մեկի «թագադրությունը»: Ձերբակալման ընթացքում ռեստորանի հյուրերից ոմանք փորձել են դեն նետել իրենց մոտ եղած հրազենը, որն առգրավվել է»,-հաղորդել են ոստիկանությունից: Բացի դրանից՝ Մոսկվայի հյուսիս-արևմուտքում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Ռուսաստանի տարբեր մարզերից և հարավկովկասյան հանրապետություններից ժամանած 40 քրեական հեղինակությունների, որոնք հավաքվել էին Վոլոկոլամյան մայրուղու վրա գտնվող բաղնիքում: Այստեղ ևս հրազեն է առգրավվել, փոխանցում է ИТАР- ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Metro հիպերմարկետների ցանցի հիմնադիրն ինքնասպան է եղել’
Հաջորդ հոդվածը‘«Պորտո» — «Մալագա». Բուքմեյքերների կարծիքն ու ներկայացումը’