‘Մոսկվայում վախճանվել է Տագանկայի թատրոնի հիմնադիր Յուրի Լյուբիմովը ‘

1128

Մոսկվայում կյանքի 98-րդ տարում վախճանվել է անվանի ռեժիսոր, Տագանկայի թատրոնի հիմնադիր Յուրի Լյուբիմովը:

Երկար տարիներ Տագանկայի թատրոնը Մոսկվայի ամենանշանավոր թատրոններից մեկն էր: Ընդ որում՝ նա այլախոհական թատրոնի համբավ ուներ:

1984 թ. արտասահմանում եղած ժամանակ Լյուբիմովը հարցազրույց էր տվել Tomes-ին, որում քննադատել էր սովետական մշակութային քաղաքականությունը: Դրանից հետո իշխանությունները նրան զրկեցին սովետական քաղաքացիությունից և հեռացրին Տագանկայի թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից: Մի քանի տարի Լյուբիմովն ապրեց և աշխատեց արտասահմանում: 1989 թ.՝ վերակառուցման շրջանում, նա վերադարձավ Խորհրդային Միություն և կրկին ղեկավարեց Տագանկան՝ մինչև 2011 թ. հուլիսի 15-ը:

Կյանքի վերջին տարիներին նա համագործակցում էր ուրիշ թատրոնների հետ, մասնավորապես՝ Մեծ թատրոնում բեմադրել է «Իշխան Իգոր» օպերան, «Նոր օպերայում»՝ «Կանանց դպրոց» երգիծական օպերան, Վախթանգովի թատրոնում՝ Դոստոևսկու «Դևերը»: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Նոբելյան մրցանակների վիճակագրություն’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիա. «կողմ» և «դեմ» ակցիաներ՝ փոխնակ մայրության և համասեռ ամուսնությունների առնչությամբ’