‘Մոսկվայում տաք եղանակի հարյուրամյա ռեկորդ է սահմանվել’

737

Մոսկվայում այսօր ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել` ջերմաչափերը գրանցել են 3,5 աստիճան տաքություն Ցելսիուսի սանդղակով, փոխանցում է RIANovosti-ն:

«Մոսկովյան տարածաշրջանում այսօր գերազանցվել է ջերմաստիճանի բացարձակ առավելագույնը, որը գրանցվել էր 1910-ին` 3,1 աստիճան», — ըստ աղբյուրի, ասել է մասնագետը: Նա նշել է, որ այս ջերմաստիճանն ավելի շատ նման է գարնանային, քան նախաամանորյա եղանակի: Մասնագետը նշել է, որ վաղը` դեկտեմբերի 26-ին Մոսկվայում կարող է տաքության նոր ռեկորդ սահմանվել:  

Նախորդ հոդվածը‘Պայքար ոչ թե հետեւանքի, այլ պատճառի դեմ ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ընդունել է «Ռոսնեֆտ»-ի պատվիրակությունը’