‘Մոսկվայում փախստականը բանկոմատ է գողացել’

810

Մոսկվայի արևմուտքում Աֆղանստանից փախստականը ձերբակալվել է բանկոմատ գողանալու համար: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Մոսկվայի ոստիկանությանը: «Չորեքշաբթի առավոտյան բանկոմատի կորստի մասին ոստիկանություն դիմում է ներկայացրել առևտրային բանկերից մեկի աշխատակիցը»,- տեղեկացրել են ոստիկանությունից:

Նշվում է նաև, որ բանկոմատում եղել է շուրջ 3 մլն ռուբլի (85 հազարա դոլար): Դիմումը ստանալուց մոտ 10 րոպե հետո ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են ՎԱՑ-2112 մակնիշի ավտոմեքենան, որի ղեկին է եղել 28-ամյա Աֆղանսատնի քաղաքացին, որը Ռուսաստանում փախստականի կարգավիճակ է ունեցել: Ավտոմեքենայի սրահում ոստիկանները հայտնաբերել են գողացված բանկոմատը: Հարուցվել է քրեական գործ «Գողություն» հոդվածով:

Նախորդ հոդվածը‘ՔԿՀ-ի բուժմասի աշխատակիցը դատապարտյալից խոշոր չափերի կաշառք է պահանջել’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը»-ը բողոքարկելու է Խաբի Ալոնսոյին որակազրկելու որոշումը ‘