Կորոնավիրուսի տարածման դեմ հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 7-ը Մոսկվայի իշխանությունների հայտարարած լոքդաունն ավարտվել է, հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային օրեր էին հայտարարվել։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ նոյեմբերի 8-ից մայրաքաղաքում կարգելափակվեն կորոնավիրուսի դեմ չպատվաստված, 60-ից բարձր տարիքի մարդկանց սոցիալական քարտերը։ Վերջին կես տարվա ընթացքում հիվանդացածներին դա չի վերաբերի։
Ասօրվանից մայրաքաղաքի թատրոններն ու թանգարանները բաց են այցելուների համար՝ QR-կոդերի, պաշտպանիչ դիմակների պարտադիր օգտագործմամբ և պայմանով, որ սրահները զբաղեցվեն 70-տոկոսով։
Մինչդեռ ռուսաստանյան հինգ մարզեր՝ Նովգորոդի, Տոմսկի, Չելյաբինսկի, Խաբարովսկի և Խանտի-Մանսիյսկյան շրջանները, որտեղ նույնպես «արձակուրդ» էր հայտարարվել, որոշել են ևս մեկ շաբաթով երկարաձգել ոչ աշխատանքային օրերը՝ մինչև նոյեմբերի 13-ը։
Փոխանցում է BBC-ն։
