‘
Ռուսաստանը, բոլոր օրենքները պահպանելով, կպատասխանի ԱՄՆ-ին՝ Սան-Ֆրանցիսկոյում ամերիկյան իշխանությունների կողմից ՌԴ գլխավոր հյուպատոսության դիվանագիտական արխիվի չթույլատրված տեղափոխման համար , հայտարարել է պետդումայի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Սերգեյ Ժելեզնյակը:
Ավելի վաղ ՌԴ դեսպանատունը տեղեկացրել է, որ ԱՄՆ իշխանությունները, խախտելով միջազգային նորմերը, ինքնագլուխ կերպով Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատանն են հանձնել իրենց կողմից Սան-Ֆրանցիսկոյում փակված գլխավոր հյուպատոսարանի արխիվը՝ թույլ չտալով, որ դա անեն դիվանագետները:
Ժելեզնյակի կարծիքով՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները և դիվանագիտական հանրությունը «չպետք է անուշադրության մատնեն Ռուսաստանի և նրա դիվանագիտական ունեցվածքի հանդեպ ԱՄՆ իշխանությունների հանցագործությունները»:
Փոխանցում է ria.ru-ն:
‘