‘Մոսկվան մտահոգ է ՀՀ-ում ծավալված իրադարձությունների առթիվ, բայց դրանք Հայաստանի ներքին գործն են’

2965

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Մոսկվան մտահոգ է Հայաստանում ծավալված իրադարձությունների առթիվ, բայց եւ այնպես, ինչպես փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը՝ տեղի ունեցող զարգացումները որակում է որպես երկրի ներքին գործ:

«Իհարկե, մեզ մտահոգում է այն հանգամանքը, որ իրադրությունը Հայաստանում շարունակում է թեժ մնալ, հետաքննվում են տասնամյա վաղեմության իրադարձությունները, գիտեք այդ փաստերի, տեղի ունեցած ձերբակալությունների մասին», — Մոսկվայի Արտաքին հարաբերությունների մոսկովյան ինստիտուտում՝ МГИМО-ում ունեցած ելույթում այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

«Անկասկած, մենք դա համարում ենք Հայաստանի Հանրապետության ներքին գործը եւ շատ ենք ցանկանում, որպեսզի այդ ներքին գործերը մնան օրենքի եւ Սահմանադրության ամուր հիմքի վրա ու արագորեն հաղթահարվեն», — ասել է Լավրովը:

 

Նախորդ հոդվածը‘Դոնեցկը հրաժեշտ է տվել Զախարչենկոյին’
Հաջորդ հոդվածը‘Մակրոն. Պուտինն ուզում է «ապամոնտաժել Եվրամիությունը»’