Պայմանագիր են կնքել Միութենական պետության պլանավորման համակարգ ստեղծելու վերաբերյալ

355

Միութենական պետության սոցիալ-տնտեսական զարգացման և տնտեսության հարցերով տեղեկատվական փոխգործակցության կանխատեսումը մշակելու կարգի վերաբերյալ Մոսկվայի ու Մինսկի միջկառավարական պայմանագրի ստորագրումը հիմք է դրել միութենական պլանավորման համակարգի ստեղծմանը, հայտարարել է Բելառուսի էկոնոմիկայի նախարար Ալեքսանդր Չեռվյակովը փաստաթուղթը ստորագրելուց հետո։

Ըստ նախարարի՝ երկու երկրների բիզնեսների համար կարևոր է պլանավորման ռազմավարության հեռանկարը, իսկ այդ հարցերում որոշակիությունը զգալիորեն կհեշտացնի և կարագացնի բիզնես-պլանների, արտադրությունների և ներդրումային նախագծերի զարգացման  ֆինանսական մոդելների ձևավորման գործընթացը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿԺԴՀ-ն կարող է մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ արձակել
Հաջորդ հոդվածըՍունակը պահանջել է ՌԴ-ին զրկել զենքի պաշարը համալրելու հնարավորությունից