‘Մոսկվացի լեռնագնացները ձնահյուսքի մեջ են ընկել Վրաստանի սարերում’

815

Այսօր լուսաբացին ռուսաստանցի չորս լեռնագնացներ ձնահյուսքի մեջ են ընկել Վրաստանի Կազբեգի շրջանի Գերգեթի սարի մերձակայքում: Լեռնագնացներից երեքին դեռ փնտրում են, հաղորդում է Интерфак-ը: Ինչպես տեղեկացնում են վրացական ԶԼՄ-ները, խմբի չորրորդ անդամը՝ անչափահաս, փրկվել է և աննշան վնասվածքներով, ցրտահարված մատներով հասցվել է Կազբեգի ավանի հիվանդանոց:

Մոսկվացի լեռնագնացների խումբը հունվարի 2-ից Գերգեթի սարի մերձակա ճամբարում էր, այսօր վայրէջքի ժամանակ ձնահյուսքը ծածկել է նրանց: Վրացի փրկարարներն առայժմ չեն կարողանում մոտենալ տեղանքին՝ չդադարող ձյան և զրոյական տեսանելիության պատճառով:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում բռնկված գրիպի համաճարակը 18 երեխայի կյանք է խլել’
Հաջորդ հոդվածը‘Կրասնոյարկի մարզի Աչինսկի նավթավերամշակման գործարանում վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել’