‘Մոսկվա-Երևան չվերթը Աէրոբուսի փոխարեն իրականացրել է ԻԼ-86-ը’

1359

Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերության՝ Մոսկվա-Երևան չվերթի տոմսերի վրա գրված է եղել, որ թռիչքն իրականցվելու է Աէրոբուս A321 ինքնաթիռով, սակայն Երևան է ուղևորվել սովետական արտադրության ԻԼ-86-ը: Այս մասին tert.am-ին տեղեկացրել է չվերթի ուղևորներից մեկը:

Ուղևորը նշում է նաև, որ ինքնաթիռի փոփոխման մասին ուղևորներին նախապես չի տեղեկացվել, և ավելի ցածրակարգ ինքաթիռով թռիչքն իրականացնելու համար տոմսի գնի որոշ մասը փոխհատուցելու մասին խոսք չկա:

«Իրենք թքած ունեն թե´ այդ չվերթի ուղևորների, թե´ այդ երկրի օդանավակայանի վրա, քանի որ մերոնք հստակ պայմաններ չեն թելադրում, թե մեր օդանավակայանում ինչպիսի ինքնաթիռներ կարող են վայրէջք կատարել, իսկ մարդիկ էլ տեր չեն կանգնում իրենց իրավունքներին… Դե, թող Եվրոպայում նման ինքնաթիռ թռցնեն… Վստահ եմ, որ հաջորդ օրվա Երևան-Մոսկվա չվերթի ուղևորներն էլ են քաշվել…»,-գրել է ուղևորը:

 tert.am-ն այսօր ամբողջ օրը փորձել է կապ հաստատել «Աէրոֆլոտ» ավիաընկերության հայաստանյան գրասենյակի հետ, սակայն մեր զանգերին ոչ ոք այդպես էլ չպատասխանեց:

Նշենք նաև, որ iLur.aմ-ը նույնպես փորձեց մեկնաբանություն ստանալ «Աէրոֆլոտի» հայաստանյան գրասենյակից, սակայն նույնպես՝ ապարդյուն:

Նախորդ հոդվածը‘Կառլեն Մկրտչյանը վերջին րոպեին հաղթանակ է պարգևում «Անժիին» (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կառլեն Մկրտչյանը ավելացված ժամանակում հաղթանակ պարգևեց «Անժիին» (տեսանյութ)’