‘«Մոսկվա-Սիթիի» շենքերից մեկում հրդեհ է բռնկվել’

947

Այսօր հրդեհ է բռնկվել «Մոսկվա-Սիթի» համալիրի շենքերից մեկում,  РИА Новости-ին հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը: «Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է 24 հարկանի շենքի տանիքում, որտեղից խիտ ծուխ է բարձրանում»,- հայտնել է  լրատվական գործակալության զրուցակիցը:

«Մոսկվա-Սիթիում» հրդեհը բռնկվել է շինարարության ընթացքի մեջ գտնվող «OKO» Capital Group երկնաքերում: Իրավապահ մարմինների անուն աղբյուրի խոսքերով՝ հրդեհից տուժել է շինարարներից մեկը: Մարդիկ տարհանվել են այրվող շենքից: Հրդեհի վայր է ժամանել 20 հրշեջ-փրկարարկան հաշվարկ: Հրդեհին տրվել է երկրորդ կարգի բարդության աստիճան՝ հինգ բալանոց սանդղակով: Ժամը 11.51-ի դրությամբ՝ այն տեղայնացվել է 70 քառակուսի մետրի վրա:

2012 թ. ապրիլին նույնպես հրդեհ էր բռնկվել «Մոսկվա-Սիթիի» շենքերից մեկում՝ «Վոստոկ» աշտարակի 67-րդ հարկում, իսկ հետա այն տարածվել էր ևս մի քանի հարկերում և ընդգրկել գրեթե 300 քառակուսի մետր տարածք: Հրդեհը հաջողվել էր մարել մի քանի ժամվա ընթացքում, այդ թվում՝ ուղղաթիռների օգնությամբ: Ոչ ոք չէր տուժել: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ Սենատը համաձայնություն է տվել Քերիին պետքարտուղարի պաշտոնում նշանակմանը’
Հաջորդ հոդվածը‘Հյուսիսային Կորեան պատրաստ է ռազմական գործողություններ սկսել Սեուլի դեմ’