‘
Մոսուլի գրոհը, որ շարունակվում էր գրեթե 9 ամիս, մոտեցել է ավարտին: Իրաքցի զինվորականները ազգային դրոշները տեղադրել են Հին քաղաքի ավերակների վրա և Տիգրիսի առափնյակին:
Կիրակի օրը քաղաքի փողոցներում տարերայնորեն տոնել են ծայրահեղական «Իսլամական պետություն» խմբավորման դեմ կրած խոշոր հաղթանակը: Զինվորականներին ողջունելու համար քաղաք է եկել Իրաքի վարչապետ և զինված ուժերի գերագույն հրամանատար Հեյդար ալ-Աբադին:
Քաղաքում զտումներ են անցկացվում, քանի որ թեպետ ԻՊ-ի կազմակերպված դիմակայություն այլևս չկա, բայց առանձին գրոհայիններ դեռևս կրակում են՝ փորձելով դուրս պրծնել քաղաքից:
Ռմբակոծությունների հետևանքով, ըստ էության, Մոսուլում ոչ մի շենք անխաթար չի մնացել: Ոչ պաշտոնական տվյալներով՝ գրոհի ընթացքում զոհվել է մոտավորապես 4 հազար խաղաղ բնակիչ: Բանակի, շիական և քրդական աշխարհազորայինների կորուստները հասնում են 30 հազարի: Քաղաքի գրոհին մասնակցել են 85 հազար իրաքցի զինվոր և 60 հազար աշխարհազորային: Ոչնչացված ԻՊ խմբավորումում հաշվվում էր մինչև 20 հազար գրոհային:
Փոխանցում է euronews-ը:
‘