‘
Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման մարտերի ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գորհայինների կողմից սպանվել է ավելի քան 40 հազար խաղաղ բնակիչ, գրել է Independent թերթը՝ հղում անելով քրդական հետախուզության տվյալներին:
Նշվում է, որ քաղաքի բնակիչները դարձել են գրոհայինների, իրաքյան զորքերի, ինչպես նաև ավիահարվածենրի զոհ:
Քուրդ քաղաքական գործիչ և Իրաքի ԱԳՆ նախկին ղեկավար Հոշիյար Զեբարին հայտարարել է, որ զոհերից շատերի մարմինները «դեռևս փլատակների տակ են»:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին անցյալ շաբաթ պաշտոնապես հայտարարեց Մոսուլում ԻՊ-ի դեմ տարած հաղթանակի մասին: Քաղաքը երեք տարի գտնվում էր գրոհայինների ձեռքում:
Փոխանցում է ria.ru-ն:
‘