‘Մովսեսի գյուղապետը մանրամասներ է ներկայացրել սահմանային միջադեպից’

1705

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան 8.30-9.00-ի հատվածում Տավուշի մարզի Մովսես գյուղի մոտ տեղակայված մարտական հենանակետի վրա հակառակորդը դիվերսիա է կազմակերպել:

«Բարձունքի վրայից կրակել են դիրքապահների ուղղությամբ ու հետ են գնացել:  Զինվորը որ զոհվել ա, զինված չի եղել, տարածքի մաքրություն կատարելիս ա եղել: Լեյտենանտը, պոստի ավագը զենքով դուրս ա եկել, պաշտպանական ճակատ կազմել, որ հետ շպրտեն: Բաց դիրքով դուրս ա եկել, որ հաջորդ պաշտպանական գոտի մտնի, բլինդաժի մոտ նրան խփել են», — «Ազատություն» ռադիոկայանի եթերում պատմել է Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը:

Գյուղապետի խոսքով, հենակետն այժմ գործում է, մարտական հերթապահությունը վերականգնված է:  Ավալյանը նշել է նաեւ, որ չնայած լարվածությանը, գյուղում կյանքն իր հունով է ընթանում, գյուղի դպրոցն ու մանկապարտեզը գործում են:

Ըստ ՊՆ խոսնակի հաղորդագրության, այսօր առավոտյան՝ ժամը 9:00-ի սահմաններում, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով՝ մարտ է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Հակառակորդը, կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով, հետ է շպրտվել, սակայն ցավոք՝ հայկական կողմը ունի երկու զոհ և վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը:  Վիրավոր շարքային Հովհաննես Ավանեսյանը տեղափոխվել է Բերդի հոսպիտալ: 

Նախորդ հոդվածը‘Ռայներ Մորել. Գերմանիան պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը ‘
Հաջորդ հոդվածը‘Այսօր Երևանում ջերմաստիճանային ռեկորդ է գրանցվել’