‘Մովսես Հակոբյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին’

844

Այսօր՝ փետրվարի 19-ին, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուոռլիկին և Պիեռ Անդրիոյին:

Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը:

Ինչպես հաղորդում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում համանախագահները բանակի հրամանատարին են ներկայացրել իրենց տարածաշրջանային այցի արդյունքները, քննարկել հակամարտության կարգավորման հնարավոր հեռանկարները: Այնուհետև նրանց խնդրանքով Մովսես Հակոբյանն անդրադարձել է շփման գծում տիրող իրադրությանն ու հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին:

Վերջում Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարը պատասխանել է համանախագահներին հետաքրքող հարցերին: 

Նախորդ հոդվածը’11 տարի առաջ Բուդապեշտում սպանվեց Գուրգեն Մարգարյանը’
Հաջորդ հոդվածը‘Համաշխարhային բանկի միջոցներով կգնահատվի «Նաիրիտ» գործարանի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը’